Մարլոս Մորենոն՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Կոլումբիայի հավաքականի հարձակվող Մարլոս Մորենոյի ձեռքբերման մասին:

«Քաղաքաբնակները» գնել են 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը և վարձակալության տվել իսպանական «Դեպորտիվո» մինչև մրցաշրջանի ավարտը:

Ինչպես տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, Մորենոն 5-ամյա պայմանագիր է ստորագրել նոր ակումբի հետ:

Մարլոս Մորենոն «Ատլետիկո Նացիոնալ» ակադեմիայի սան է, որի կազմում հանդես է գալիս 2014 թվականից ի վեր: Հարձակվողը այս տարի կայացած Ամերիկայի գավաթի գլխավոր բացահայտումներից մեկն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ