Մարկոս Պիզելին միացավ նոր թիմին

Հայաստանի ազգային հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Մարկոս Պիզելին միացել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Դիբա Ալ Ֆուջայրա» ակումբին: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Ինստագրամի միջոցով:

Հիշեցնենք, որ Պիզելիի նախորդ ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդն» էր:

2015/16 մրցաշրջանը Պիզելիի նոր թիմն ավարտել է 10-րդ հորիզոնականում՝ 26 խաղում վաստակելով 33 միավոր: Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Առաջին դիվիզիոնում հանդես են գալիս 14 թիմ:

«Դիբա Ալ Ֆուջայրայի» առաջիկա պաշտոնական խաղը նախատեսված է սեպտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, և թիմն Արաբական Միացյալ Էմիրությունների գավաթի խաղարկության շրջանակում կհյուրընկալվի «Ալ Շաբաբին»:

#fujairah

Фото опубликовано Marcos Pizzelli (@marcos_pp25)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ