Մարկոս Պիզելին լքել է «Ալ Ռաեդը»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին լքել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ռաեդը»:

Միանալով թիմին հունվարին՝ Մարկոս Պիզելին անցկացրեց 13 հանդիպում, դարձավ 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա օգնեց թիմին պահպանել տեղը Սաուդյան Արաբիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում:

Առայժմ չկան տեղեկություններ, թե որտեղ է Պիզելին շարունակելու իր կարիերան: Խոսակցություններ կան, որ կիսապաշտպանով հետաքրքրված են ակումբներ ՄԱԷ-ից:

«Ալ Ռաեդի» ոչ պաշտոնական թվիթերյան էջերից մեկը Մարկոսի հեռանալու կապակցությամբ այսպիսի գրառում է կատարել.«Ի դեմս Մարկոս Պիզելիի մենք կորցրեցինք մեր՝ մրցաշրջանի երկրորդ ամենաառանցքային ֆուտբոլիստին: Ցավոք, մենք չկարողացանք պահել նրան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ