Մարկոս Պիզելի. «Եթե կարողանանք միավոր վաստակել, գերազանց կլինի»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի ասուլիսների սրահում խոսել է Դանիայի հավաքականի դեմ առաջիկա խաղի մասին:

«Որպես ֆուտբոլիստ՝ ես կարող եմ ասել, որ երբ մտնում եմ խաղադաշտ, ամեն ինչ անում եմ հաղթելու համար անկախ ստեղծված իրավիճակից կամ այն հանգամանքից՝ խաղում ենք տա՞նը, թե՞ դրսում։ Միևնույն ժամանակ առաջին հանդիպումն անցկացնելով Դանիայի հավաքականի դեմ՝ շատ կարևոր է չպարտվել։ Եթե մենք կարողանանք վաստակել 3 կամ 1 միավոր, գերազանց կլինի»,- ՀՖՖ պաշտոնական կայքը մեջբերում է Պիզելիի խոսքը:

Հարցին, թե արդյոք Պիզելին իրեն համարո՞ւմ է աստղ, 31-ամյա կիսապաշտպանը պատասխանել է.«Ո՛չ, չեմ համարում։ Սկսած այն պահից, որ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում, ես փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ և օգնել թիմին։ Մեր թիմի ավագը, աստղը, առաջատարը և դեմքը Մխիթարյանն է։ Մենք եկել ենք այստեղ թիմային խաղ խաղալու, այլ ոչ թե ինքներս մեզ ցուցադրելու համար»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ