Մարկոս Պիզելի. «Արթուր Պետրոսյանը ցույց տվեց՝ մեր թիմը, ինչ որակներ ունի»

Հայաստանի ազգային ընտրանու քամբեքից հետո Չեռնոգորիայի ազգային հավաքականի դեմ մեր ընտրանու կիսապաշտպան Մարկոս Պիզելին պատասխանեց լրագրողների հարցերին:

– Հայաստանի հավաքականը երկար ընդմիջումից հետո կարողացավ հաղթանակ տոնել: Ի՞նչ տրամադրություն ունեք:

-Մենք 3 տարի չէինք կարողանում հաղթել, և Արթուր Պետրոսյանը եկավ ու մեզ շատ օգնեց պատրաստվել այս խաղին: Մենք էլ կարողացանք ցույց տալ, որ ֆուտբոլը շատ հասարակ բան է: Մենք մեծ թիմի դեմ լավ ֆուտբոլ խաղացինք:

– Արթուր Պետրոսյանն ի՞նչ փոխեց հավաքականում:

-Ամեն մարզիչ մի ձևով է աշխատում: Տակտիկական այլ աշխատանք է անում, կազմում փոփոխություններ է անում: Բայց Արթուր Պետրոսյանը մեզ հետ շատ է խոսել և ապացուցել է, թե ինչ որակներ ունեցող թիմ ենք: Նա մեզ օգնեց և մենք սկսեցինք դաշտը տեսնել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ