Մարկո Ռոյսն ու Կևին Գրոյսկրոյցը ժամանակին դաշտ են դուրս բերել «Լիվերպուլին»

Պարզվում է` «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մարկո Ռոյսը և Կևին Գրոյսկրոյցը /արդեն լքել է ակումբը/ եղել են այն երեխաների շարքում, ովքեր խաղադաշտ են ուղեկցել «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին 2001թ. ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակչի ժամանակ, որը կայանում էր հենց Դորտմունդի «Վեստֆալենշտադիոնում»: Այդ ժամանակ Գրոյսկրոյցը եղել է 12, Ռոյսը` 11 տարեկան: Հիշեցնենք` «Լիվերպուլն» այդ խաղում 5-4 հաշվով հաղթել է իսպանական «Ալավեսին»:

Լուսանկարները իր թվիթերում տեղադրել է Կևին Գրոյսկրոյցը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ