Մարկո Ռոյսը բաց կթողնի Գերմանիայի սուպերգավաթի ՝ «Բավարիայի» դեմ հանդիպումը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսի ապաքինման համար կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել:

Ինչպես հաղորդում է Bild-ը, 27-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մոտ 4 ամիս: Առաջիկա 6 շաբաթների ընթացքում Ռոյսին չի թույլատրվելու ընդհանրապես մարզվել:

Ռոյսը բաց կթողնի Գերմանիայի սուպերգավաթ «Բավարիայի» դեմ հանդիպումը, որը տեղի կունենա օգոստոսի 13-ին և դժվար թե կարողանա օգնել իր թիմին Գերմանիայի առաջնության առաջին խաղում:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Ռոյսը զրկվեց Եվրո 2016-ին մասնակցելու հնարավորությունից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ