Մարկո Ռոյս. «Հույս ունեմ, որ Հենրիխ Մխիթարյանը կմնա Դորտմունդում»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը ասել է, որ հնարավոր է համոզել Մաթս Հումելսին, Իլկայ Գունդոգանին և Հենրիխ Մխիթարյանին երկարաձգել իրենց պայմանագրերը:

«Մեր մարզադաշտը, մեր ֆանտաստիկ երկրպագուները, մեր թիմը, մեր ակումբը, այսպիսի բան ոչ մի տեղ չկա: Մեր նոր մարզչի օգնությամբ մենք շարունակում ենք զարգանալ: Զիջում ենք «Բավարիային» 5 միավորով, ոչ թե 25:

Ընթացիկ մրցաշրջանում երևում է, թե ինչքան հարմարավետ է զգում Մխիթարյանը մեզ հետ և թե ինչքան է օգնում նա թիմին: Նույն բանը կարող եմ ասել Իլկայի և Մաթսի մասին:

Հույս ունեմ, որ Մխիթարյանը և մնացած ֆուտբլոիստները կմնան ակումբում»,- ասել է Ռոյսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ