Մարկո Մատերացի. «Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ երկրպագելու եմ Զիդանին»

Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին ասել է, թե որ ակումբին է պատրաստվում երկրպագել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ:

Մատերացին կերկրպագի Զիդանին, չնայած նրանց միջև տեղի ունեցածը ` 2006թ. Աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ: Իտալացին նշել է, որ նա մինչ օրս չի կարողացել ներել Դիեգո Սիմեոնեին, որի պատճառով նա զրկվեց 2001/02թ. Ա Սերիայի չեմպիոնությունից:

«Եզրափակիչ խաղում կերկրպագեմ Զիդանին, քանի որ Սիմեոենեն 2001/02 մրցաշրջանում զրկեց ինձ սկուդետոյից: Բենիտեսը՞. Հարցրեք «Ռեալի» ֆուտբոլիստներից, թե որքանով է նա լավը: «Ռեալի» պես թիմը միշտ պետք է հաղթի, այդ իսկ պատճառով Զիդանը փոխարինեց նրան»,- Մատերացիի խոսքերն է մեջբերում Calciomercaton:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ