Մարկո Բորյելո. «Կարող էի հայտնվել «Ռեալում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում», բայց ընտրեցի «Ռոման»

«Կալյարիի» հարձակվող Մարկո Բորյելոն պատմել է, որ 2010թ. կարող էր կարիերան շարունակել Իսպանիայում կամ Անգլիայում:

«Ես կարող էի տեղափոխվել «Ռեալ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն որոշեցի մնալ Իտալիայում և տեղափոխվել «Ռոմա»:

Առաջին մրցաշրջանում խփեցի 17 գոլ, բայց եկավ նոր մարզական տնօրենն և ես ստիպված եղա փոխել ակումբս»,- ասել է Բորյելոն:

Ընթացիկ մրցաշրջանում Բորյելոն անցկացրել է 2 հանդիպում և խփել 2 գոլ: Ավելացնենք, որ «Կալյարին» նրա 14 ակումբն է իր կարիերայի ընթացքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ