Մարկո Ասենսիո. «Ես երբեք չէի կրի «Բարսելոնայի» մարզաշապիկը, ինչի մասին եք խոսում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հայտարարել է, որ երբեք չէր տեղափոխվի «Բարսելոնա»: «Ռեալը» Ասենսիոյի տրանսֆերը գնեց 2014թ. 3.9 մլն եվրոյի դիմաց և նույն տարում նրան ուղարկեց վարձավճարով հանդես գալ «Էսպանյոլի» կազմում:

«Ես երբեք չէի կրի «Բարսայի» մարզաշապիկը, ինչի մասին եք խոսում», Ասենսիոյի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը:

Իսպանացի ֆուտբոլիստը նաև պատմել է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորեինտինո Պերեսի հետ առաջին հանդիպման մասին:

«Այդ ժամանակ ես 8 տարեկան էի: Ծնողներիս հետ գտնվում էին Մալյորկայում: Պերեսի նավը միշտ այդտեղ էր: Ես տեսա նրան և ցանկացա լուսանկարվել նրա հետ: Իմ մայրը այդ պահին մոտեցավ Պերեսին և ասաց, որ իմ որդին մի օր խաղալու է Ռեալում: Եվ ահա ես այստեղ եմ»,- ավելացրել է Ասենսիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ