Մարկո Ասենսիոն շատ էր ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ով երեկ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Սեվիլյայի» դեմ խաղի ժամանակ դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ, 2014թ, մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն: Այս մասին գրում է Sport-ը:

Այդ մրցաշրջանում Ասենսիոն հանդես էր գալիս «Մալյորկայում» և նրանով հետաքրքրված էին մի շարք ակումբներ ՝ այդ թվում «Բարսելոնան»:

Ասենսիոն այդ ժամանակ անգամ տուն էր փնտրում Կատալոնիայի մայրաքաղաքում, սակայն «Բարսայի» ղեկավարությունը հրաժարվեց վճարել «Մալյորկայի» պահանջած 4,5 մլն եվրոն և 5,5 մլն եվրոյի դիմաց գնեց Դուգլասին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ