Մարկ Բարտրան դիմել է երկրպագուներին (լուսանկար)

«Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, որը երեկ տուժել էր դորտմունդյան ակումբի ավտոբուսի մոտ որոտացած պայթյունների պատճառով, գրառում  է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության խոսքերի համար և հաջողություն մաղթելով թիմակիցների «Մոնակոյի» դեմ խաղում:

«Ողջունում եմ բոլորին: Ինչպես տեսնում եք, ինձ ավելի լավ եմ զգում: Շնորհակալություն բոլորին աջակցության համար: Իմ ողջ ուժը փոխանցում եմ թիմակիցներիս, երկրպագուներին այս երեկո կայանալիք խաղին ընդառաջ»:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բորուսիա»«Մոնակո» խաղը հետաձգվել էր՝ գերմանական ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակումից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ