«Մարիտիմուն» պարտվեց. Գևորգ Ղազարյանը դարձավ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 29-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում ընդունեց «Մարիտիմուին»: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

«Մարիտիմուի» կազմում միակ գոլը խփեց Գևորգ Ղազարյանը, ով փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին: Ղազարյանը գոլի հեղինակ դարձավ 81-րդ րոպեին:

29-րդ տուրից հետո Գևորգ Ղազարյանի թիմը 32 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ