«Մարիտիմո» 3-0 «Գիմարայնշ». Գևորգ Ղազարյանը մասնակցել է խաղին

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 30-րդ տուրում «Մարիտիմոն» ընդունել էր «Գիմարայնշին»: Տանտերերին հաջողվել է մրցակցի դարպասն ուղարկել երեք անպատասխան գնդակ:

76-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի ու «Մարիտիմոյի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:

30-րդ տուրից հետո Ղազարյանի թիմն իր ակտիվում ունի 35 միավոր: Այս հաղթանակով «Մարիտիմոն» կիսում է 11-12-րդ տեղերը հենց «Գիմարայնշի» հետ:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գևորգ Ղազարյանը «Մարիտիմոյի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Ղազարյանն անցյալ ամռանն է համալրել «Մարիտիմոյի» կազմը՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելով «Օլիմպիակոսից»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ