Մարիո Գոմեսը հեռանում է Թուրքիայից քաղաքական անկայունության պատճառով

Թուրքական «Բեշիքտաշի» հարձակվող Մարիո Գոմեսը Ֆեյսբուք սոցիալական կայքի միջոցով հայտարարել է, որ հեռանում է թիմից, որտեղ հանդես է գալու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը:

«Բարդ որոշում է ինձ համար, ես երկար եմ մտածել: Դժվար է թողնել այս հիասքանչ թիմը՝ հասկանալով, որ կարող է այլևս հնարավորություն չլինել այսպիսի գեղեցիկ մարզադաշտում ու այսպիսի ֆանտաստիկ երկրպագուների աջակցությամբ խաղալու:

Պատճառը երկրում քաղաքական անկայունությունն է: Իմ հեռանալը որևէ առնչություն չունի սպորտի հետ: Ամբողջը պայմանավորված է վերջին մի քանի օրերին Թուրքիայում կատարված սարսափելի իրադարձություններով: Հուսով եմ՝ կհասկանաք ինձ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմին, երկրպագուներին ու բոլոր այն մարդկանց, որոնք «Բեշիքտաշում» անցկացրած այս ժամանակահատվածս անմոռանալի դարձրին:

Հավատացած եմ, որ քաղաքական այս խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով: Դրանից հետո ես ուրախությամբ նորից կխաղամ «Բեշիկտաշում»: Ակումբն ու երկիրն ինձ համար շատ հարազատ էին դարձել: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք»,- գրել է Գերմանիայի հավաքականի հարձակվողը:

Նշենք, որ Մարիո Գոմեսի տրանսֆերային իրավունքները պատկանում է «Ֆիորենտինային»: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի ամառ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ