Մարիո Բալոտելին նշել է իր ամենալավ ու ամենավատ մարզիչներին

Մարիո Բալոտելին մի շարք ակումբներ է փոխել ու աշխատել բազում մարզիչների հետ: La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում իտալացի հարձակվողը դասակարգել է նրանց:

«Ինձ համար ամենալավ մարզիչը մնում է Մանչինին` ֆանտաստիկ մարզիչ: Ես նրան այնքան երախտապարտ եմ:

Երկրորդ տեղը ես կտայի միաժամանակ Լուսիեն Ֆավրին («Նիսի» մարզիչը) և Ժոզե Մոուրինյոյին: Պորտուգալացին տաղանդավոր էր և մոտիվացված:

Վատագույնը: Ոչ Կլոպը, ես նրանից չեմ դժգոհում: Եթե «Լիվերպուլում» մի քիչ այլ իրավիճակ լիներ, գուցե նա ավելի շատ համբերություն ունենար իմ հարցում:

Անկեղծ ասած, իմ ամենամեծ հիասթափությունը Բրենդան Ռոջերսն էր: Նրա հետ ինձ հաճելի էր մարզվել, բայց մեր հարաբերություններն իսկական աղետ էին»,-ասել է Բալոտելին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ