Մարիո Բալոտելին ասել է, թե ում կհանձներ «Ոսկե գնդակ» 2016-ը

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին ասել է, թե ում կհանձներ «Ոսկե գնդակ» 2016-ը:

Իտալացի ֆուտբոլիստը վստահ է, որ այս տարի այդ մրցանակին պետք է արժանանա «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը: Նախորդ մրցաշրջանում ուրուգվայցին դարձավ Իսպանիայի առաջնության չեմպիոն, հաղթեց Իսպանիայի գավաթում, ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու, իսկ ահա վերջերս ստացավ «Ոսկե խաղակոշիկ»:

«Կրիշտիանո Ռոնալդուն, Լեո Մեսին և Լուիս Սուարեսը արժանի են այս տարվա «Ոսկե գնդակին», բայց ես կնախընտրեի, որ այդ մրցանակը ստանա Սուարեսը»,- ասել է Բալոտելին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ