Մարիա Կուրսովան մեկնարկեց հաղթանակով շախմատի Եվրոպայի առաջնությունում

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը երեկ մեկնարկեց, իսկ այսօր տեղի ունեցան առաջին տուրի խաղերը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Առաջին տուրում Լիլիթ Գալոյան պարտվեց Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի հավաքականի մյուս անդամը` Լիլիթ Մկրտչյանը, կիսեց միավորն ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մրցաշարը մեկնարկեց պարտությամբ` զիջելով ռուս Մարինա Նեչաևային: Միակ հաղթանակը տոնել է Մարիա Կուրսովան, ով սևերով գերազանցել է Անաստասիա Սազոնովային:

Մրցաշարը կեզրափակվի հունիսի 8-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ