Marca. «Ռեալը» վերջնականապես որոշել է վաճառել Խամեսի տրանսֆերը և պատրաստ է ընդունել 75 մլն եվրոյից ոչ պակաս առաջարկ

Ամենայն հավանականությամբ, «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, 25-ամյա կոլումբիացին չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ: Ֆրանսիացի մասնագետը պատրաստվում է ավելի շատ խաղային ժամանակ տրամադրել Մարկո Ասենսիոյին, Իսկոյին և Լուկաս Վասկեսին:

Մադրիդյան գրանդը արդեն հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Խորխե Մենդեշին, որպեսզի վերջինս նոր ակումբ փնտրի իր հաճախորդի համար: Իր հերթին «Ռեալը» պատրաստ է հրաժարվել Խամեսից, եթե 75 մլն եվրոյից ոչ պակաս առաջարկ ստանա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ