Marca. «Ռեալը» նոր պայմանագիր է համաձայնեցրել Բեյլի հետ

Ինչպես հաղորդում է իսպանական Marca-ն, Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ նոր պայմանագրի շուրջ:

Ըստ նոր գործարքի, ուելսցին կմնա մադրիդյան գրանդում մինչև 2021թ. և կդառնա թիմի 2-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը ՝ զիջելով միայն Կրիշտիանո Ռոնալդուին:

Նշվում է, որ սեպտեմբերին «արքայական ակումբը» կերկարաձգի պայմանագիրը նաև Կրիշտիանո Ռոնալդուի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ