Marca. Պեպեն տեղափոխվում է Իտալիա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն ընթացիկ մրցաշրջանից հետո կտեղափոխվի իտալական «Ինտեր», հաղորդում է Marca-ն:

Իսպանական պարբերականը հայտնում է, որ Պեպեն ընտրել է Իտալիան չնայած  չինական ակումբների խոշոր առաջարկների: 34-ամյա պորտուգալացին «Ինտերի» հետ պայմանագիր կկնքի այս ամռանը: Նախատեսվում է, որ պաշտպանի պայմանագիրը կլինի 2+1 սխեմայով և նա կստանա տարեկան 5 մլն. եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեպեն և «արքայական» ակումբի ղեկավարությունը այդպես էլ համաձայնության չեն եկել. «Ռեալն» առաջարկում էր մեկ տարվա պայմանագիր, իսկ պորտուգալացին ցանկանում էր ևս երկու տարի անցկացնել Մադրիդում:

Պեպեն մադրիդյան ակումբում անցկացրել է 10 տարի: Պորտուգալացին «Ռեալի» երկրպագուներին հրաժեշտ կտա «Սևիլիայի» հետ տնային հանդիպման ժամանակ, որը կկայանա այսօր՝ ժամը 22:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ