Marca. Օզիլն ու Դի Մարիան ցանկանում են վերադառնալ «Ռեալ»

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստներ Մեզութ Օզիլը և Անխել դի Մրան ցանկանում են վերադառնալ «Արքայական ակումբ» և առաջարկել են իրենց ծառայությունները մադրիդյան գրանդին, հայտնում է Marca-ն:

Դի Մարիան երջանիկ չէ ՊՍԺ-ում և դեռ չի կարողացել վերադարձնել այն մարզավիճակը, որը նա ուներ «Ռեալում», իսկ ահա Օզիլի պայմանագիրը «Արսենալի» հետ սպառվում է 2018թ. և գերմանացին դեռ համաձայնության չի հասել լոնդոնյան ակումբի հետ:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և ակումբի ղեկավարությունը հետևում են երկու ֆուտբոլիստներին և կարծում են, որ Օզիլը և Դի Մարիան կարող են ուժեղացնել ցանկացած ակումբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ