Marca. «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկություն անել «Ռեալի» կիսապաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Marca-ն, անգլիական ակումբի ներկայացուցիչները շարունակում են հետևել ֆուտբոլիստի հետ կապված իրադարձություններին:

«Յունայթեդը» պատրաստ կլինի առաջարկություն անել կոլումբիացի ֆուտբոլիստի համար, եթե վերջինս ցանկությունի հայտնի հեռանալ «Ռեալից»:

Ավելացնենք, որ Խամեսի տրանսֆերը կարող է կազմել 70 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ