Marca. Մադրիդի «Ռեալը» վերջնական որոշում է կայացրել Մորատայի ապագայի հարցում

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում վաճառել Ալվարո Մորատայի տրանսֆերը ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Իսպանական գրանդը որոշել է հրաժարվել բոլոր առաջարկներից և պահպանել 23-ամյա հարձակվողին թիմում:

Մոտ ժամանակներս Մորատան և Եվրո 2016-ին մասնակցող ֆուտբոլիստները կսկսեն իրենց մարզումները Զինեդին Զիդանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Մորատան «Ռեալ» էր տեղափոխվել «Յուվենտուսից» 30 մլն եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ