Marca. Իսկոն միայն մեկ ակումբի համար կարող է լքել «Ռեալը»

Իսպանական Marca պարբերականը հայտնում է, որ «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն «Արքայական ակումբը» կլքի միայն «Մալագա» վերադառնալու պայմանով:

Աղբյուրը հայտնում է, որ Իսկոն դեմ չէ մնալ Մադրիդում ու պայքարել հիմնական կազմում տեղի համար, թեկուզ և այդ դիրքին հավակնում են նաև Խամես Ռոդրիգեսը, Լուկաս Վասկեսը, Մատեո Կովաչիչը և Մարկո Ասենսիոն: Ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ, թեև բազմաթիվ առաջարկներ կան մի շարք հեղինակավոր ակումբներից:

Եթե «Ռեալը» դիտարկի Իսկոյին ժամանակավորապես այլ ակումբ վարձավճարի հանձնելու տարբերակը, ապա ֆուտբոլիստը կտեղափոխվի միայն իր նախկին ակումբ` «Մալագա»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ