Marca. ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողը կորոշվի մրցաշրջանի ավարտին

ՖԻՖԱ-ն պլանավորում է փոփոխություններ մտցնել տարվա լավագույն խաղացողի որոշման ձևաչափում, հայտնում է Marca-ն:

Աղբյուրը հաղորդում է, որ ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստի իր The Best մրցանակը ցանկանում է հանձնել ոչ թե օրացուցային տարվա վերջում, այլ ազգային առաջնությունների մրցաշրջանների ավարտին:

Նշենք, որ նախկինում ՖԻՖԱ-ն համագործակցում էր հայտնի France Football ամսագրի հետ, և հանձնվում էր միասնական մրցանակ: Այժմ, երբ երկու մրցանակներն առանձնացել են, ՖԻՖԱ-ն նպատակ ունի նաև որոշակի ժամանակային միջանցք մտցնել նրանց միջև:

The Best-ի հանձնման հաջորդ արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 23-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ