Մարադոնան խոսել է Ռոնալդուի և Բեյլի առաջիկա դիմակայության մասին

Արգենտինայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան գտնում է, որ Ուելսի հավաքականի հարձակվող Գարեյթ Բեյլը ավելի շատ օգուտ է տվել իր թիմին, քանի Պորտուգալիայի ընտրանու ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:

«Սա լինելու է դիմակայություն Մադրիդի «Ռեալի» աջ և ձախ եզրերի միջև: Այս հանդիպմանը խաղալու է ամբողջ թիմը, սակայն բոլորը հույսը դնելու են առանձին ֆուտբոլիստների ցույց տված որակների վրա, օրինակ՝ Ռոնալդուի և Բեյլի: Նրանց գնդակը կառավարելու ունակությունը, արագությունը և կատարած հարվածները դարձնում են նրանց յուրահատուկ:

Նրանց նվիրվածությունը իրենց թիմին կարող է ճակատագրական լինել, քանի որ նրանք կարող են ստեղծել որոշիչ պահեր: Մինչ օրս Բեյլը ավելի արդյունավետ խաղ է ցուցադրում իր թիմում, քան Ռոնալդուն»,-Times of India-ի հետ զրույցում նշել է Մարադոնան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ