Մարադոնա .«Եթե Արգենտինայի հավաքականը չհաղթի, թող հայրենիք չվերադառնա»

Արգենտինայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարծում է, որ ազգային հավաքականը կհաղթի Ամերիկայի Գավաթը: Մրցաշարի վերջին խաղին մարզիչ Խերարդո Մարտինոյի խաղացողները կչափեն ուժերը Չիլիի հավաքականի  հետ: Խաղը կկայանա հունիսի 27-ին:

«Իհարկե, կիրակի մենք հակված ենք հաղթանակի, բայց եթե հաղթանակ չլինի, թող հավաքականը  չվերադառնա հայրենիք»,–Marca-ն փոխանցում է Մարադոնայի խոսքերը:

Արգենտինան և Չիլին խաղում էին նաև 2015թ-ի Ամերիկայի գավաթի եզրափակչում: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 0–0 հաշվով, և խաղավերջին 11 մետրանոցների շարքում հաղթեցին չիլիացիները 4–1 հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ