Մարադոնա. «Պատրաստ եմ մարզել Արգենտինայի հավաքականը անվճար»

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան ներկայումս առանց աշխատանքի է: Մարադոնան ակնարկել է, որ նորից կարող է մարզել ազգային ընտրանին:

«Դիեգո Սիմեոնեն հետաքրքրված չէր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնով՝ ֆինանսական հարցերի պատճառով: Ինձ համար փողը խնդիր չէ:Կմարզեի հավաքականը անվճար:

Շատերը մտածում են, որ իմ ծառայությունները թանկ են: Իսկ ի՞նչ կասեք Մոուրինյոյի մասին: Կամ էլ Անչելոտիի և Սիմեոնեի մասին: Չգիտեմ՝ ինչքան թանկ արժեն իմ ծառայությունները ի համեմատություն այս մասնագետների:

Ավելի ու ավելի եմ կարոտում մարզչի աշխատանքը: Կարոտում եմ ֆուտբոլիստների հետ աշխատանքը և լրագրողների հետ հարցեր պարզելուն»,-ասել է Մարադոնան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ