Մարադոնա. «Մեսին պետք է մնա Արգենտինայի հավաքականում և հաղթի 2018թ.-ի Աշխարհի առաջնությունը»

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարդոնան կոչ է արել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին հրաժարվել ազգային թիմը լքելու մտքից:

«Մեսին պետք է մնա հավաքականում: Նա պետք է գնա Ռուսաստան մասնակցելու 2018թ-ի աշխարհի գավաթին և դառնա չեմպիոն:

Լեոն պետք է ավելի շատ հույսը դնի այն գործընկերների վրա, ովքեր օգնում են թիմը առաջ տանել, ոչ թե նրանց, ովքեր խորհուրդ են տալիս հեռանալ:

Նրանք, ովքեր ասում են, որ Մեսին պետք է գնա, այնպես են անում, որ մենք չհասկանանք, թե ինչի է վերածվել արգենտինական ֆուտբոլը: Նրա այս վիճակից ես շատ բարկացած եմ ու տխուր: Մենք հասել ենք այս օրվան»,– ասել է Մարադոնան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ