Մարադոնա. «Իմ «Նապոլին» այդպիսի «Յուվենտուսին» 4 գոլ կխփեր»

«Նապոլիի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան, ով այսօր դարձավ 56 տարեկան, մեկնաբանել է «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը, որն ավարտվեց 2-1 հաշվով՝ «Յուվենտուսի» հաղթանակով:

«Ես դարձա 56 տարեկան, բայց տխուր եմ, քանի որ մենք պարտվեցինք «Յուվենտուսին»: Իմ «Նապոլին» այդպիսի «Յուվենտուսին» 4 գոլ կխփեր: Եթե չեք հավատում, կարող եք մեծերից հարցնել: «Յուվենտուսն» այժմ այնքան ուժեղ չէ, որքան մեր ժամանակ էր:

Ինձ համար միևնույն է՝ ինչ է արել Հիգուայինը: Նա կարող է շարունակել այդպես, բայց ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Ես հանգիստ եմ, որովհետև երբեք չեմ փոխել «Նապոլիի» մարզաշապիկը: Իմ սիրտը պատկանում է նեապոլցիներին»,- ասել է Մարադոնան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ