Մանուել Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանը՝ Եվրոպայի չեմպիոններ

Պրահայում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մինչև 12 տարեկանների չեմպիոն է դարձել Մամիկոն Ղարիբյանը, ով 9-ը հնարավորից վաստակել է 8 միավոր, իսկ մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մանուել Պետրոսյանը, ով 9-ը հնարավորից վաստակել է 7,5 միավոր՝ հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող է հանդես եկել մինչև 8 տարեկանների առաջնությունում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը, ով վաստակած 7 միավորով կիսել է 2-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցածր ցուցանիշների պատճառով գրավել է 7-րդ հորիզոնականը:

Մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը վաստակած 7 միավորով կիսել է 3-5-րդ հորիզոնականները(5-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով):

Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող 16-ամյա Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները(5-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով):

Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաև մինչև 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արսեն Դավթյանը և մինչև 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ