Մանուել Նոյերը նոր պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ

«Բավարիայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ դարպասապահ Մանուել Նոյերը նոր՝ 5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ, որի համաձայն մնալու է Մյունխենում մինչև 2021թ.:

«Բավարիան» շարունակում է թարմացնել իր առանցքային ֆուտբոլիստների պայմանագրերը: Մինչ այս նոր պայմանագրեր էին կնքվել Թոմաս Մյուլերի և Դավիդ Ալաբայի հետ:

30-ամյա Մանուել Նոյերը այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 19 խաղերում անառիկ է պահել իր դարպասը, ինչը լավագույն ցուցանիշն է Գերմանիայի առաջնությունում: Թոփ եվրոպական լիգաներում ավելի լավ ցուցանիշ ունի միայն «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը՝ 20:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ