Մանեն՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

«Սաուտհեմփթոնի» հարձակվող Սադյո Մանեն տեղափոխվեց «Լիվերպուլ»: Ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել «Կարմիրների» ղեկավարության հետ: Տրանսֆերի արժեքը հայտնի չէ, սակայն «սրբերի» նշում են, որ ռեկորային գումարով են վաճառել Մանեին:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ 24-ամյա հարձակվողի համար «Լիվերպուլը» պատրաստ էր վճարել 36 մլն ֆունտ:

Նշենք՝  բոլոր առաջնություններում Մանեն մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ