Մանչեսթերյան ակումբները ցանկանում են ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնվել է 2 մանչեսթերյան ակումբների հետաքրքրության շրջանակում, այդ մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Կրոսը տրանսֆերային առաջին նպատակն է և՛ Ժոզե Մոուրինյոյի, և՛ Պեպ Գվարիդոլայի համար: Սակայն «արքայական» ակումբը  չի ցանկանում բաց թողել 26-ամյա կիսապաշտպանին:

Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Կրոսը անցկացրել է 6 հանդիպում, որոնցում դարձել 3 գոլային փոխանցման և մի գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ