«Մանչեսթեր Յունայթեդում» անհագստացած են Մխիթարյանի ֆիզիկական վիճակից. Հայ ֆուտբոլիստը վերջին 2 շաբաթների ընթացքում մարզվել է ֆիզիկական պատրաստության թիմի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ ստացած վնասվածքից հետո:

27-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտում չի հայտնվել արդեն մեկ ամիս և անգամ չի կարողանա օգնել իր ազգային հավաքականին ԱԱ 2018 որակավորման փուլի Ռումինիայի և Լեհաստանի հետ խաղերում:

Բրիտանական մի շարք աղբյուներ նշում են, որ  անգլիական գրանդում անհագստացած են Մխիթարյանի ֆիզիկական վիճակից: Այդ իսկ պատճառով Հենրիխը վերջին 2 շաբաթների ընթացքում մարզվել է «Յունայթեդի» ֆիզիկական պատրաստության թիմի հետ: Նշվում է, որ նախկինում Դավիդ դե Խեան և Ջեսի Լինգարդը նույնպես մկանային խնդիրներ են ունեցել և իրենց վերականգնվել են հենց այդ թիմի օգնությամբ:

Ինչպես է արդարացնում «ՄՅՈՒ»-ի նորեկների եռյակը ՝ Մխիթարյան, Պոգբա և Իբրահիմովիչ (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ