«Մանչեսթեր Յունայթեդի» խնդրանքը երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդը» երկրպագուներին խնդրել է Ռոտերդամ այցի ժամանակ հավելյալ նախազգուշական միջոցներ կիրառել:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Ֆեյենորդն» ընդունելու է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ակումբը երկրպագուներին խնդրել է Ռոտերդամ ժամանել առանց թիմի ատրիբուտների ու շարֆերի:

Թիմի տեղեկություններով՝ Ռոտերդամում հոլանդացի ու գերմանացի երկրպագուների խմբերը հարձակումներ են նախատեսում «Յունայթեդի» երկրպագուների վրա: Անգլիական ակումբը մտադիր է հատուկ միջոցներ կիրառել երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ