«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները չեն ուզում, որ Մատան հեռանա ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հավանություն չեն տալիս կիսապաշտպան  Խուան Մատայի ակումբից հեռանալու մտքին:

28-ամյա իսպանացին կարող է փոխել ակումբը Ժոզե Մոուրինյոյի նշանակման և Հենրիխ Մխիթարյանի` ակումբում հաստատվելու պատճառով:

Մատան 2014թ.-ին «Չելսիում» Մոուրինյոյի գալուց հետո կորցրեց մեկնարկային կազմում իր տեղը և վաճառվեց «Մանչեսթեր Յունայթեդին» 37 միլիոն ֆունտով:

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը` նրա հնարավոր վաճառքի որոշումը «կարմիր սատանաների» շրջանում բոլորովին ցանկալի չի լինի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ