«Մանչեսթեր Յունայթեդի» նոր հակառեկորդը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Վեստ Հեմի» հետ:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» Պրեմիեր լիգայի 4-րդ խաղում անընդմեջ չի կարողանում հաղթել, ինչը թիմի հետ առաջին անգամ է պատահում 1990 թվականից ի վեր:

Նշենք նաև, որ վերջին 4 խաղերում Ժոզե Մոուրինյոյի թիմը ոչ-ոքի է խաղացել: Նման բան «Կարմիր սատանաների» հետ պատահել էր 1980թ., երբ նրանք 5 հանդիպում անընդմեջ 1 միավորով են հեռացել խաղադաշտից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ