«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի նոր հավակնորդ է հայտնվել

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է անգլիական Daily Star-ը: Աղբյուրի փոխանցմամբ` անգլիական ակումբի ղեկավարները նախապատվությունը կտան ֆրանսիացի մարզչին, քանի որ նա իր հետ կարող է թիմ բերել նաև շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Լորան Բլանը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Մանչեսթերում 2001-03թթ.:

«Մանչեսթեր Յունայթեդում» Լուի Վան Գալի հնարավոր փոխարինողներ են համարվում նաև Ժոզե Մոուրինյոն և Ռայան Գիգզը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ