«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվողն ուշագնաց է եղել ու հոսպիտալացվել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դենիս Լոուն այսօր Մանչեսթերի օդանավակայանում ուշագնաց է եղել ու հոսպիտալացվել՝ հայտնում է The Telegraph-ը:

76-ամյա շոտլանդացին, ով 1964 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր է, կնոջ հետ ցանկացել է մեկնել Մենորկա՝ հանգստանալու, սակայն մեկնելուց առաջ օդանավակայանում կորցրել է գիտակցությունը:

Բժիշկները տեղի ունեցածը բացատրել են արյան ոչ բավարար շրջանառությամբ: Ավելի ուշ նախկին ֆուտբոլիստը դուրս է գրվել հիվանդանոցից:

«Լավ եմ զգում, սակայն պետք է մի շարք հետազոտություններ անցնեմ, ինչպես վերջին մի քանի տարիների ընթացքում: Կարծում եմ՝ արդեն հարմարվել եմ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում»,- ասել է Լոուն:

7 6

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ