«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը «Զարյայի» դեմ հանդիպման համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են «Լոուրի» հյուրանոց՝ «Զարյայի» դեմ հանդիպման համար:

«Կարմիր սատանաների» առանցքային ֆուտբոլիստներ Դավիդ դե Խեան և Մեմֆիս Դեպայը բացակայում են հայտացուցակից:

Հենրիխ Մխիթարյանը, որը դեռևս չի ապաքինվել վնասվածքից, չի մասնակցի հանդիպմանը: Թիմին չեն օգնի նաև Լյուկա Շոուն և Ֆիլ Ջոնսը:

Պոլ Պոգբան և Դեյլի Բլինդը թիմի հետ այսօր չեն ժամանել հյուրանոց, սակայն ակնկալվում է, որ նրանք ակումբին կմիանան մի փոքր ուշ:

Մոուրինյոն այսօրվա հանդիպման կազմում չի ընդգրկել նաև Էշլի Յանգին: Սակայն Անտոնի Մարսիալն արդեն ապաքինվել է վնասվածքից և միացել հիմնական կազմին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ