«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը տեղափոխվեց «Հալ Սիթի»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուիլ Քինը կարիերան կշարունակի «Հալ Սիթիում», հայտնում է Հալ քաղաքը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:

23-ամյա խոստումնալից ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել «Հալ Սիթիի» հետ: Տրանսֆերի գումարի մասին չի հայտարարվում:

Քինը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է, հիմնական թիմում իր նորամուտը նշել է 2011թ., սակայն չի կարողացել ամրապնդվել թիմի կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ