«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է Ժոզե Մոուրինյոյից

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուվորդը չի պատրաստվում պատժել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղի ժամանակ հեռացվել էր պահեստայինների նստարանից:

Սակայն ակումբի ղեկավարությունը շատ է հիասթափված պորտուգալացի մասնագետի պահվածքից, որին Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեկ ամսվա ընթացքում 3 անգամ է մեղադրանք առաջադրել:

«ՄՅՈՒ»-ի ղեկավարները կարծում են, որ այս ամենը բացասական է ազդում թիմի մթնոլորտի վրա, որը վերջին 27 տարիների ընթացքում ամենավատ մեկնարկն է ունեցել:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն խաղի գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսի՝ Պոլ Պոգբային սիմուլյացիայի համար դեղին քարտ ցույց տալուց հետո հարվածեց խոտածածկին ընկած շշին, որի պատճառով գլխավոր մրցավարը պորտուգալացուն հեռացրեց մարզչական աթոռից:

Մոուրինյոն պարտավոր է պատասխանել առաջադրված մեղադրանքին մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը: Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Մոուրինյոյին սպառնում է երկխաղյա որակազրկում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ