«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների գնահատականները «Չելսիի» հետ խաղում

Ինչպես արդեն հայտնել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում 2-0 հաշվով առավելության է հասել առաջնության առաջատար «Չելսիի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր պահեստայինների նստարանին, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

Manchester Evening News-ն, ավանդույթի պես, 10 բալանոց համակարգով գնահատել է մանկունյական թիմի ֆուտբոլիստներին: Ամենաբարձր՝ 9 գնահատականն են ստացել մեկական գոլերի հեղինակ դարձած Մարկուս Ռեշֆորդը և Անդեր Էրերան: Մնացած բոլոր ստացել են 7 գնահատական, բացառությամբ Դավիդ դե Խեայի ու Անտոնիո Վալենսիայի (6) և փոխարինման դուրս եկած Զլատան Իբրահիմովիչի (5):

The Sun-ը խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Անդեր Էրերային, ում տվել է 9 գնահատականը: Նրան հաջորդել է Ռեշֆորդը (8): Մնացած ամբողջ թիմը ստացել է 7 գնահատականը, Դե Խեայից (6) և Ջեյսի Լինգարդից զատ (6):

Daily Mail-ը նույնպես շատ չի տարբերվել մյուս լրատվամիջոցներից: Ամենաբարձր՝ 8,5-ական բալ են ստացել Անդեր Էրերան և Մարկուս Ռեշֆորդը: Նրանց հաջորդել է Մարուան Ֆելայնին (7,5):

«Յունայթեդն» առանց Մխիթարյանի պարտության մատնեց առաջատար «Չելսիին» (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ