«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են «Lowry» հյուրանոց. (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են «Lowry» հյուրանոց «Չելսի»-ի հետ խաղից առաջ:

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, հյուրանոց է ժամանել թիմի համարյա ամբողջ կազմը, բացառությամբ թիմի ավագ Ուեյն Ռունիի, որը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի վերջին երեք հանդիպումները: Բացակայել են նաև Խուան Մատան, Ֆիլ Ջոնսն ու Քրիս Սմոլինգը, ովքեր խաղադաշտ կվերադառնան մայիս ամսին:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը  թիմակիցների հետ չի ժամանել հյուրանոց, սակայն ընդգրկվել է  հայտացուցակում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անցած երկու խաղում պարտվել է իր նախկին թիմին, սակայն մտադիր է հաղթել այս անգամ այն բանից հետո, երբ «Չելսի»-ի երկրպագուները նրան «հուդա» են անվանել նախորդ հանդիպման ժամանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ