«Մանչեսթեր Յունայթեդի» երկու պաշտպաններ շարք են վերադարձել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ պաշտպաններ Տիմոտի Ֆոսու-Մենսան և Քրիս Սմոլինգը վերականգնվել են վնասվածքներից և պատրաստ են խաղալ:

«Այժմ նրանց հետ ամեն ինչ կարգին է: Նրանք մարզվում են հիմնական խմբի հետ` սովորական ռեժիմով»,-ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Անգլիայի Սուպերգավաթի խաղում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Լեսթերի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ