«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները իրենց թիմում ցանկանում են տեսնել Օբամեյանգ – Մխիթարյան զույգը

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հույս ունեն, որ Ժոզե Մոուրինյոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կզբաղվի ֆուտբոլիստների տեղափոխություններով:

Եվ ահա Manchester News Evening-ը հարցում է անցկացրել երկրպագուների մեջ, պարզելու համար, թե ովքեր պետք է հեռանան ակումբից և ում կարիքն ունի թիմը:

Երկրպագուները կողմ են Մարուան Ֆելաինիի, Ռոխոյի, Դեպայի, Շնեյդերլինի, Շվայնշտայգերի և Ֆիլ Ջոնսի տրանսֆերների վաճառքին, իսկ անգլիական գրանդի կազմում նրանք ցանկանում են տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Օբամեյանգին, «Մոնակոյի» պաշտպան Ֆաբիո Էնրիկեյին, «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինին և «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին:

«ՄՅՈՒ»-ի երկրպագուները անգամ ընտրել են իրենց թիմի կազմը փետրվարի 1-ին կայանալիք «Հալ Սիթիի» հետ խաղի համար:

1

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ