«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դժգոհ են մնացել Ժոզե Մոուրինյոյի ընտրած մեկնարկային կազմից

Անգլիական Պրերմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս կարաողացավ 3-1 հաշվով հաղթել «Բորնմութին»: Սակայն անգլիական ակումբի երկրպագուները դժգոհ էին մնացել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ընտրած մեկնարկային կազմից: Ավելի շատ երկրպագուներին դուր չէր եկել թիմի կիսապաշտպանական գիծը:

@ttomssmith

«Ինչի համար ենք գնում Մխիթարյանին, եթե դու խաղադաշտ ես դուրս բերում Մատային, ով այդքան էլ լավ չի գործում աջ եզրում: Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը ՝ պահեստայինների նստարանին»

@rickyjana

«Հնարավոր է, որ Մխիթարյանին ավելի շատ ժամանակ է պետք: Կարծում եմ, որ սա միակ պատճառն է, որ Հենրիխը առաջին րոպեներից խաղադաշտ դուրս չեկավ»

@adamselmi

«Զարմանում եմ, թե ինչպես է Մխիթարյանը հայտնվել պահեստայինների նստարանին: Չէ որ այդքան գումար ենք վճարել»

@MrStephenHowson

«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է մինչև հիմա Ֆելաինին հայտնվում հիմնական կազմում»

@nyjtim

Մատան աջ եզրո՞ւմ. Ֆելաինին կենտրոնո՞ւմ, իսկ ինչո՞ւ ենք բացակայում Շնեյդերլինգ, Մխիթարյանը և Կարիկը. Գուցե Լուի վան Գալը Ժոզե Մոուրինյոյի կոստյումն է հագել»

Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 75-րդ րոպեին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ